Լուիզիանայում կնոջ են կալանավորել, որն աշակերտներին կեղծ բժշկական տեղեկանքներ էր վաճառում
ԱՄՆ Լուիզիանա նահանգում կնոջ են կալանավորել, որը դասերից բացակայած աշակերտներին կեղծ բժշկական տեղեկանքներ էր վաճառում, հայտնում է Yahoo News-ը:
Տեղի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ կինը հասցրել էր վաճառել առնվազն 14 տեղեկանք, որոնցից յուրաքանչյուրն արժեր 20 դոլար:
Կինն անցյալում աշխատել է բժշկի մոտ, ում անունը նա օգտագործել է իր տեղեկանքներում:
Խաբեությունը բացահայտվել է, երբ մի անգամ դպրոցում ինչ-որ բան են կասկածել դասերին աշակերտների հաճախակի դարձած զանգվածային բացակայությունների հետ կապված եւ կապ են հաստատել բժշկի հետ, որը հայտարարել է, որ այդ աշակերտներին երբեք չի զննել:
Շերիֆի գրասենյակը քննություն է սկսել: Հանցագործին մեղադրանք է առաջադրվել կեղծ հրապարակային գրություններ փոխանցելու եւ վարելու համար: