Զախարովան հիվանդացած ամերիկացի կցորդի թռիչքը խոչընդոտելու հոդվածը ֆեյք է անվանել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյք է անվանել ամերիկյան The New York Times պարբերականի հոդվածը, որում նշված է, որ Ռուսաստանի իշխանություններն իբր խոչընդոտել են հիվանդացած ԱՄՆ ռազմական կցորդի Մոսկվայից թռիչքը, հայտնում է Gazeta-ն:
Զախարովան Facebook-յան իր էջում հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակումից 2 շաբաթ առաջ պարբերականի խնդրանքով իրադարձությունների մասին պարզաբանումներ էր ուղարկել:
Նրա խոսքով, մասնավորապես, հենց ավիափոխադրողն է թռիչքը մեկ ժամով հետաձգել: Հետաձգումը կապված էր այն փաստի հետ, որ արտասահմանցի բժիշկներին սխալմամբ մտցրել էին անձնակազմի մեջ:
«Ռուսական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի ուշացումը նվազեցնի»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ արդյունքում օդանավը թռչել է ավիաընկերության հայտարարած ժամից 5 րոպե շուտ, ինչը «չվերթը դիտավորյալ ուշացնելու ամբողջ պատմությունն անիմաստ է դարձնում»:
«Համանման նյութը սկանդալային է: Զուտ կեղծիք»,- նշել է Զախարովան: