Հետաքրքիր փաստեր Իրանի մասին
Իրանի ժամանակակից դրոշն ընդունվել է որպես պետական խորհրդանիշ 1980 թ.: Այն ունի 3 հավասար հորիզոնական շերտ' կանաչ, սպիտակ և կարմիր: Կանաչն իսլամի գլխավոր գույնն է, որը խորհրդանշում է աճ, սպիտակը խորհրդանշում է մաքրություն և խաղաղություն, իսկ կարմիրը' արիություն: Սպիտակ հատվածի կենտրոնում գրված է "La ilaha illa Allah", ինչը նշանակում է «Չկա Աստված բացի Ալլահից»: Իսկ ընդհանուր առմամբ դրոշի վրա 22 անգամ կրկնվում է «Ալլահ աքբար» գրությունը:
Պաուլո Կոելյոն առաջին ոչ մուսուլման գրողն է, ով 1979 թ. հեղափոխությունից հետո այցելել է Իրան: Նրա այցելությունից հետո' 2000 թ. հունիսին Իրանի մշակույթի նախարարն առաջին անգամ թույլատրեց տպագրել արտասահմանցի գրողի աշխատանքները: 2011 թ. Իրանի կառավարությունն արգելեց Պաուլո Կոելյոյի գրքերի տպագրությունն ու վաճառքը: Ոչ մի բացատրություն Իրանի իշխանությունները չեն տվել:
Եթե քաղաքացու օտարերկրյա անձնագրում կա Իսրայելի վիզա, ապա նրան արգելված է այցելել մուսուլմանական հետևյալ երկրները' Իրան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Յեմեն, Սիրիա, Սուդան: Արգելքն ուժի մեջ է անգամ այն դեպքում, երբ անձնագրում գործում է նշված երկրների գործող վիզա:
Պարսկերենից թարգմանաբար Իրան նշանակում է «արիացիների երկիր»:
2012 թ. իրանական ոստիկանության պետը հայտարարել է, որ "Google"-ը լրտեսելու եղանակ է: Իրանի կառավարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ստեղծել «ազգային համացանց», որը կլինի պետության լիակատար վերահսկողության տակ: