ԱՄՆ-ում Հելոունի ժամանակ 15-ամյա դեռահասը ծանր վիրավորել է իշամեղվի հանդերձանքով 7-ամյա աղջկան
Չիկագոյում 15-ամյա դեռահասին, որը ծանր վիրավորել էր Հելոունին իշամեղվի հանդերձանքով 7-ամյա աղջկան, առաջադրվել է 1-ին աստիճանի սպանության մեղադրանք, հայտնում է Indpendent-ը:
Աղջիկը, որը հրազենային վնասվածքներ է ստացել կրծքին եւ պարանոցին, ծանր վիճակում է:
Քննիչների վարկածով՝ երեխան պատահաբար է վիրավորվել հանցավոր բանդայի հարձակման արդյունքում, որի թիրախում էր 30-ամյա տղամարդ, ով թեւից է վիրավորվել:
Աղջկա վրա կրակողը եղել է «Ուրբաթ, 13-րդը» թրիլլերի հերոսի դիմակով: