Լայնեզր գլխարկ, կարմիր վերարկու․ Արմինկայի ոճային աշնանային կերպարը
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է աշնանային, ոճային։ Սիրված երգչուհին կրում է սպիտակ հագուստ, նույն երանգի լայնեզր գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում է կարմիր, մորթե վերարկու։ Երգչուհին վառ շպարով է։ Հրապարակմանը կից նա դիմելով երկրպագուներին գրել է․ «Այո՜, մեծամասնությունը ճիշտ գուշակեց․ մենք տեսահոլովակ ենք նկարահանել․․․ սպասե՜ք»։