Շամշադինի բոլոր դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով․ Լավրենտի Միրզոյան
Շատ շուտով Շամշադինի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, շատ շուտով Շամշադինի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով, որի ընթացքում դպրոցականները կծանոթանան իրենց բնակավայրերի պատմությանը, ժողովրդական բանահյուսությանը, աշխարհագրությանը, պատերազմական և արտակարգ իրավիճակներում իրենց անելիքներին, պատմաճարտարապետական հուշարձաններին, իրենց բնակավայրերի գիտամշակութային գործիչներին, անվանի մարդկանց և այլ հարցերի...Պատերազմի առաջնագծում գտնվող դպրոցականները պետք է պատրաստ լինեն դիմակայության:
Եկեք համատեղ իրականացնենք մեր ծրագիրը՝ հանուն մեր Տավուշի, հանուն մեր երեխաների..
Հ.Գ.Ծրագրի հեղինակներն են ՀՀ Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը և ես...Ձեր առաջարկությունները կարող եք հաղորդել ինձ ՝հեռ. 091 481236 ․.. Նոյեմբերի 13-14-ին կկայանա դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը Բերդում...Շնորհակալությունս մարզպետարանի կրթության վարչությանը՝ պետ,տիկին Ղազումյանին և հարգարժան մարզպետին...»,-նշել է նա։