Նաոմի Քեմփբելը նոր-հին սիրեցյալ ունի
50-ամյա ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինից բաժանվելուց հետո, Նաոմի Քեմփբելը վերադարձել է իր նախկին սիրելիի մոտ: Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 43-ամյա Քեմբլին և 40-ամյա դերասան Էդրիան Բրոդիին Իբիցիայի զբոսանավերից մեկում: Զույգը, որ բաժանվել է ավելի քան 10 տարի առաջ, կրկին միասին է: Նրանք համբուրվել են, գրկախառնվել, ինչպես հին, բարի ժամանակներում: