Նաստյա Կամենսկիխը տոպով պարծեցել է «հարթ» որովայնով. (Լուսանկար)
32-ամյա երգչուհի Նաստյա Կամենսկիխը 38-ամյա ամուսնու՝ Պոտապի հետ հանգստանում է Մեքսիկայում։ Նույնիսկ հանգստի ժամանակ արտիստները չեն մոռանում սպորտի մասին։
Երգչուհին ցուցադրել է մշտական մարզումների արդյունքը։ Նա լուսանկար է հրապարակել ամուսնու հետ՝ մարզումներից հետո։ Կադրում Նաստյան ու Պոտապը պարծենում են իրենց մկաններով։ Սեքսուալ երգչուհին հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է նաեւ մարզված որովայնն ու սլացիկ ոտքերը։
Թխահեր արտիստուհին կրում է սեւ տոպ եւ սպորտային ուլտրակարճ կիսատաբատ։ Նա առանց շպարի է, իսկ մազերը հավաքված են։ «Մենք փորձում ենք նույնիսկ հանգստանալիս մեզ տոնուսի մեջ պահել», — Instagram-ում գրել է Նաստյան: