43 կիլոգրամով նիհարած Գոհար Ավետիսյանը՝ մարմինն ընդգրկող կարճ զգեստով
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ 26-ամյա Գոհարը խոստովանել է, որ իրեն հաջողվել է ազատվել 43 կիլոգրամից, սակայն մինչ այժմ իրեն քննադատում են գիրության համար։ Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդարն իր միկրոբլոգում պատմում է աշխատանքի, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու եւ իր նիհարելու մասին։
Իր Instagram-ում Գոհարը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մարմինն ընդգրկած, մանուշակագույն երանգի, խորը դեկոլտեով կարճ զգեստով, մուգ գույնի զուգագուլպաներ։ Կերպարն ամբողջացրել են մեծ ականջօղերը։ Գոհարը վառ շպարով է, վարսերը կոկիկ հարդարված են։