Մոսկվայում գնդակահարել են Ինգուշեթիայի տարածքում ծայրահեղականությանը դիմակայելու կենտրոնի ղեկավարին
Մոսկվայում գնդակահարել են Ինգուշեթիայի տարածքում ծայրահեղականությանը դիմակայելու կենտրոնի ղեկավար Իբրահիմ Էլջարկիեւին, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Քննչական կոմիտեին։
Հաստատությունում տեղեկացրել են քրեական գործի հարուցման մասին։
Ավելի վաղ ոստիկանության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունում գործակալությանը հայտնել էին Ակադեմիկոս Անոխինի փողոցում հրաձգության մասին։ Իրավապահների տվյալներով, անհայտ անձը կրակել էր երկու տղամարդկանց վրա։ Ինչպես նաեւ հայտնել էին, որ մայրաքաղաքում հարձակվողին բռնելու գործողություն է իրականացվում։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ մյուս զոհը Էլջարկիեւի եղբայրն է։
Հունվարին Ինգուշեթիայի տարածքում ծայրահեղականությանը դիմակայելու կենտրոնի ղեկավարի դեմ արդեն մահափորձ կատարել էին։ Այն ժամանակ անհայտ անձինք կրակել էին նրա ավտոմեքենայի վրա։ Էլջարկիեւը չէր տուժել, վնասվածքներ էին ստացել մեքենայում գտնվող երկու ոստիկանները եւ մի քաղաքացիական անձ։ Հաջորդ օրը ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել էր։
Տարածաշրջանային ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, հրաձգությունն իրականացրել են չբացահայտված անձինք, որոնք եղել են «Լադա-Գրանտ» ավտոմեքենայով։