Թուրքիան սպառնացել է ԻՊ-ի գերված անդամներին իրենց երկրներ ուղարկել
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ իրենք «Իսլամական պետության» գերեվարված անդամներին իրենց հայրենի երկրներ կուղարկեն եւ բողոքել է այդ հարցով Եվրոպայի անգործությունից, հայտնում է Reuters-ը։
«Դա անընդունելի է մեզ համար։ Դա նաեւ անպատասխանատու է»,- նշել է նա։
Սոյլուի կարծիքով, Եվրոպան լքել է Թուրքիային, որն այժմ ստիպված է միայնակ գործ ունենալ կալանավորված ահաբեկիչների հետ։
«Մենք գերված անդամներին իրենց երկրներ կուղարկենք»,- լրագրողներին ասել է նա։