Ուկրաինայում կալանավորել են Թուրքիայի քաղաքացու, որը աղջիկներ է հավաքագրել արտասահմանյան պոռնկատների համար
Ուկրաինայում կալանավորել են Թուրքիայի քաղաքացու, որը ուկրաինուհիների է հավաքագրել արտասահմանյան պոռնկատներում աշխատելու համար, հայտնում է 112.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին։
«Պետական սահմանապահ ծառայության օպերատիվ ստորաբաժանումները պարզել են, որ Թուրքիայի 45-ամյա քաղաքացին գտել է աղջիկների եւ կանանց, որոնք նյութական ծանր վիճակի մեջ են եղել։ Սոցցանցերի միջոցով նա համոզել է աշխատանքի տեղավորել նրանց Արեւմտյան Եվրոպայի երկրներից մեկի սեքս-ինդուստրիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, հավաքագրողին կալանավորել են Միացյալ ուժերի գործողության շրջանում։ Նրան կանգնեցրել են պահակակետերից մեկում։ Արտասահմանցին նոր զոհեր փնտրելուց հետո վերադառնալիս է եղել Մարիուպոլ քաղաքից։ Նա տեղափոխել է երկու ուկրաինուհիների, որոնց պատրաստվել է տանել արտասահման՝ Եվրոպական միության երկրներում սեռական շահագործման համար։
Քրեական գործ է հարուցվել՝ «Մարդկանց առեւտուր կամ մարդու հանդեպ այլ անօրինական համաձայնություն» հոդվածով։
Արտասահմանցուն հայտնել են կասկածի մասին։ Հետաքննությունը շարունակվում է։