Արմինե Հարությունյանը փայլել է Mercedes Benz Fashion Week Tbilisi 2019-ի ցուցադրությանը
Թբիլիսիում ընթանում է Mercedes Benz Fashion Week 2019-ը։ Ցուցադրություններից մեկի ընթացքում փայլել է մեր նորահայտ մոդելը՝ Արմինե Հարությունյանը, որը սեպտեմբեր ամսին նորաձեւության հասարակությանը տպավորել էր՝ Միլանում Gucci մեգանորաձեւ ապրանքանիշի ցուցադրության ժամանակ։
Արմինեի ոչ ստանդարտ արտաքինի շուրջ վեճերը առանձին թեմա է։ Սակայն, չնայած թեժ վեճերին, նրան նկատել եւ առանձնացրել են։ Եվ հենց համաշխարհային նորաձեւության մեջ։ Այսպես, Թբիլիսիում նա պոդիում է բարձրացել Delmod նորաձեւության բուտիկի ցուցադրության ժամանակ եւ նրա լուսանկարը Vogue France ամսագրում առաջինն է: Վստահ ենք, որ Արմինեի համար սա միայն սկիզբն է։ Առջեւում նրան սպասում է ոչ մի հիանալի պոդիում։