ԱՄՆ-ում 18-ամյա աշակերտը փորձել է քիլեր վարձել դպրոցի աշխատակիցներից մեկին սպանելու համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում միջնակարդ դպրոցի 18-ամյա աշակերտին մեղադրանք է առաջադրվել մահափորձ կատարելու մտադրության համար: Նա իր մտադրության մասին հայտնել է Instagram-ում, գրում է Bradenton Herald թերթը:
Նշվում է, որ գրառման մեջ Նիկոլաս Գոդֆրին նշել է, որ պատրաստ է 100 000 դոլար վճարել Հադսոնի Ֆայվեյ միջնակարդ դպրոցի աշխատակիցներից մեկին սպանելու համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ տղան հաղորդագրության մեջ նշել է հետեւյալ արտահայտությունը՝ «ինձ պետք է մարդ մեկին սպանելու համար»:
Ավելի ուշ տղային ձերբակալել են: