Ալեքսանդր Ցեկալոյի եւ երիտասարդ կնոջ կրքոտ համբույրը
58-ամյա շոումեն եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյին «բռնացրել են» նրա 28-ամյա կնոջ՝ Դարինա Էրվինի հետ կրքոտ համբույրի ժամանակ։ Զույգը յուրովի է նշել Հելոուինը։ Ցեկալոյի 28-ամյա կինն իր Instagram-ի Stories բաժնում, ցույց է տվել, թե ինչպես են նրանք դատարկում արկղերը։ Դատելով կադրերից՝ զույգը տեղափոխվել է նոր բնակարան։
«Դրամապանակդ կամ կյանքդ», - հրապարակումը մակագրել է Դարինա Էրվինը: Ինչպես նշում են լրագրողները, անհասկանալի է, թե ինչպես այդ լուսանկարը կարող է կապված լինել Հելոուինի հետ, քանզի նրանք ոչ թեմատիկ կոստյումներով են, ոչ էլ առկա է որեւէ շպար։ Մինչդեռ, բազմաթիվ «հեյթերներ» համոզված են, որ Դարինան նման լուսանկարներ է տեղադրում, որպեսզի հերթական անգամ ուշադրություն հրավիրի իր վրա:
Աղբյուրը՝ Eg