«Սիրու՞մ ես լուսանկարվել»․ Հասմիկ Խոջյանը՝ լուսանկարչի դերում (լուսանկարներ)
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկը ֆոտոխցիկով է։ Կրում է սեւ զգեստ, լայնեզր, բալագույն գլխարկ։ Նա մուգ բալագույն շրթներկով է, աչքերն ավելի քիչ արտահայտված։ Կադրին կից Հասմիկ Խոջյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Դու՛, այո՜ հենց ԴՈՒ, ժպտա քեզ եմ նկարում։ Սիրու՞մ ես լուսանկարվել․ ԱՅՈ կամ ՈՉ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Հասմիկը երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել էր մեղմ շպարով ու գեղեցիկ վարսահարդարմամբ։ Երիտասարդ դերասանուհին կրում էր կանաչ սվիտեր։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Աշնան սիրահարը»։