Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ. Հայկ Սարգսյանի գրառումը (Լուսանկարներ)
Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Տեղում քննարկեցիք Լճաշենից Սեւանավանք ձգվող ճեմուղու նախագծման հետ կապված խնդիրները: Նաեւ հանդիպում-քննարկում ունեցանք թերակղզում առեւտրի տաղավարներ ունեցող քաղաքացիների հետ: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ որոշումների մասին:
Մի բան հստակ է՝ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի եւ նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»,-գրել է նա եւ լուսանկարներ տեղադրել: