Գյումրիում տներից մեկի քարե պարիստը փլուզվել է. Փրկարարները սահմանազատել են տարածքը (Լուսանկար)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10 քմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի, քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերին, Շիրակի և Արագածոտնի մարզերի hուշարձանների պահպանության տարածքային բաժնի երկրորդ կարգի և քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների գծով գլխավոր մասնագետներին: