Կենդանաբանական այգում գիշերը 5 շուն է բռնվել (Լուսանկարներ)
Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ: Այս մասին ասել է ենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը:
«Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ որոնցից 3-ը մեծ են, իսկ 2-ը ձագեր։ Ընդհանուր առմամբ 6-7 շների ոհմակ է նկատվել, ամեն ոհմակում մոտ 10 շուն
Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները»,- ասել է նա։
Ազնիվ Գրգորյանը նշեց, որ այգու պահպանություն ուժեղացվել է, լրացուցիչ ուժեր են ներգրավվել եւ ամբողջ գիշեր այգին հսկվում է:
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ այսօր առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։
Անձնակազմի կարծիքով՝ շների հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։
Նշենք, որ այսօր առավոտյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է հրաժարական տալ։ Կարճ ժամանակ անց տնօրենը հրաժարականի դիմում էր գրել։