Կաթից` Բրյուս Լի և շաքարավազից` Բարաք Օբամա (լուսանկարներ)
Ֆրանսիացի նկարչուհի Վիվի Մակին նկարելու համար ոչ ներկեր են հարկավոր, ոչ մոլբերտ, ոչ էլ վրձին: Իր ստեղծագործությունները նկարչուհին ստեղծում է այն ամենից, ինչ գտնում է խոհանոցում: Ստեղծագործության նյութ կարող է դառնալ կաթը, շաքարավազը, ռոմը, սուրճը: Այս նյութերով Վիվին ստեղծում է մարդկային դեմքեր` ամենափոքր մանրամասներով: Վիվին կաթից ստացել է Բրյուս Լիի, շաքարավազից` Բարաք Օբամայի և այլոց դիմանկարներ: