Նավկայի շոուն որոշել է ֆինանսապես օգնել Զավորոտնյուկին (Լուսանկար)
Նոյեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք Տատյանա Նավկայի «Ալվան ծաղիկ» սառցե շոուից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Անաստասիա Զավորոտնյուկին եւ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարող կանանց օգնությանը, ասված Է Navka Show ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրանց կայքում:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Navka Show-ի անձնակազմն աջակցություն է հայտնում Պյոտր Չերնիշեւին (առաջատար դերեր է խաղում «Ռուսլան եւ Լյուդմիլա» եւ «Ալվան ծաղիկ» մյուզիքլներում) եւ նրա կնոջը ՝ Անաստասիա Զավորոտնյուկին, շուտափույթ ապաքինում է մաղթում:
«Սառույցի վրա մեր մյուզիքլներում մենք հանդիսատեսին՝ երեխաներին եւ մեծահասակներին, պատմում ենք սիրո մասին հեքիաթ, որը կարող է իրական հրաշքներ գործել եւ բուժել բոլոր հիվանդությունները: Իսկ ինչու մենք ինքներս հրաշք չգործենք», - նշել է Նավկան ։