Թրամփը որոշել է 2020-ին նվազեցնել փախստականների ընդունման սահմանաչափը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2020 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ից) կնվազեցվի փախստականների ընդունման սահմանաչափը՝ մինչեւ 18 հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«2020 ֆինանսական տարում մինչեւ 18 հազար փախստականի ԱՄՆ մուտքը հիմնավորված է համարվում՝ մարդասիրական տեսանկյունից, եւ համապատասխանում է ազգային շահերին»,- ասվում է փաստաթղթում:
2019 ֆինանսական տարում սահմանաչափը կազմել է 30 հազար մարդ: Այդպիսով, այն նվազել է գրեթե 2 անգամ:
Ավելի վաղ Թրամփը գործադիր հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ երկրի տարածքում փախստականների վերաբնակեցումը պետք է իրականացվի միայն տեղական իշխանությունների եւ նահանգների իշխանությունների համաձայնությամբ: