Կրքոտ կերպարանք․ Լիլի Մորտոն՝ ներքնազգեստով (Լուսանկարներ)
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն, որը հանդես է գալիս Women's Club նախագծում, իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Հրապարակված կադրում Լիլին սեւ ներքնազգեստով է, որն ընդգծել է նրա բարեմասնությունները։
Ավելի վաղ հրապարակած լուսանկարում Լիլին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Հրապարակված կադրն արված էր հայտնի նախագծի ետնաբեմում։ Նա կրում էր խորը դեկոլտեով, թավշյա զգեստ։