ԱՄՆ-ում շներ բուծողները հայտնել են «համար մեկ» ահաբեկիչ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո մալինուա ցեղատեսակի շան գների կտրուկ աճի մասին
ԱՄՆ-ում շներ բուծողները հայտնել են «համար մեկ» ահաբեկիչ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո մալինուա ցեղատեսակի շան գների կտրուկ աճի մասին: Այդ ցեղատեսակին պատկանող շներից մեկը մասնակցել է ալ-Բաղդադիի ոչնչացման հատուկ գործողություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով Սիրիայում ալ-Բաղդադիի ոչնչացման մասին, առանձնահատուկ նշել է «հիանալի շան» մասին, որը, նրա խոսքով, լավ է կատարել մարտական խնդիրը: Նա Twitter-ում տեղադրել է շան լուսանկարը:
ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը մալինուաների խոշորագույն մատակարարը Ruidoso Malinois բուծարանն է, որի սեփականատեր Իրեն Հաուքրոֆթը TMZ պորտալին հայտնել է վերջին օրերին ցեղատեսակի նկատմամբ հետաքրքրության աճի մասին:
Նրա խոսքով՝ պոտենցիալ գնորդներն իրեն մեկ շան դիմաց առաջարկել են 85 հազար դոլար: Այժմ բուծարանում ավելի քան 70 մալինուա կա: Նախկինում այդ ցեղատեսակի կենդանիները վաճառվել են 16-25 հազար դոլարով, իսկ ձագերը՝ 2 հազար դոլարով: