«Հայրն ասես հյուր լիներ»․ Անի Լորակը պատմել է նախկին ամուսնու հետ հարաբերությունների եւ դստեր ներկայությամբ տեղի ունեցած սկանդալների մասին
Երգչուհի Կարոլինա Կուեկը, որն ավելի լավ հայտնի է որպես Անի Լորակ, «OK!» ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է, որ նախկին ամուսինը քիչ ժամանակ է անցկացնում դստեր հետ եւ ակտիվ մասնակցություն չի ունեցել նրա դաստիարակության գործում:
«Իմ նախկին ամուսինը, մեծ հաշվով, քիչ մասնակցություն է ունեցել նրա դաստիարակության հարցում, նա չունի այդպիսի հիշողություններ, որ հայրը միշտ իր կողքին է եղել: Հայրիկը տոնական հյուրի պես էր. այսօր նա շարունակում է հայտնվել հենց այդպես», - նշել է աստղը:
Արտիստուհին խոստովանել է, որ 8-ամյա դուստրը՝ Սոֆիան ներկա է եղել մեծ սկանդալների։ Երգչուհին պատմել է, թե ինչպես է դստերը պատրաստել բաժանությանը։
«Ես Սոֆիային պատմել եմ, որ մեծահասակների մոտ այսպիսի իրավիճակներ են լինում․ նրանք միասին են ապրում, հետո պարզվում է, որ նրանք չեն համապատասխանում որոշ կարևոր հարցերում, բնավորությամբ եւ այլբ: Միեւնույն ժամանակ, նա ներկա է եղել մեր սկանդալներին, հարաբերություններ պարզելուն», - պատմել է Լորակը:
Լորակը արդեն հասցրել է ուշքի գալ ամուսնալուծությունից հետո եւ նոր հարաբերություններ սկսել: Երգչուհու ընտրյալը 26-ամյա Եգոր Գլեբն է: Աստղը նրա հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ ՝ Муз-ТВ հեռուստաալիքի համար օրհներգ ձայնագրելու ժամանակ: