Հելոուինին Քիմ Քարդաշյանը մարմնավորել է «Օրենքով շիկահեր» ֆիլմի հայտնի հերոսուհուն (Տեսանյութ և լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը որոշել բոլորին հիշեցնել, որ նա ոչ միայն սեքսուալ կին է, այլեւ ուսանող, որն ապագայում փաստաբան է դառնալու: Առիթը՝ բոլոր ամերիկացիների կողմից սիրված Հելոուինի տոնն էր, որին հայուհին ներկայացել է «Օրենքով շիկահեր»-ը հայտնի ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Էլ Վուդսի կերպարում:
Քանյե Ուեսթի կինը կրում է մարմինն ընդգրկող, խորը դեկոլտեով վարդագույն զգեստ, որը մասնակի մերկացրել է մոդելի կուրծքը։ Քարդաշյանը կերպարը համալրել է վառ կեղծամով եւ շպարով։ Մի ձեռքում նա բռնել էր «փետուրով» գրիչ, իսկ մյուսում՝ շնիկով պայուսակ։
Բացի այդ Քիմը նույնիսկ վերստեղծել է Հարվարդ ընդունվելու Էլի հայտնի տեսահոլովակը, որտեղ ֆիլմի հերոսուհին պլանավորում էր մտնել իրավաբանական ֆակուլտետ:
Տեսանյութի սկզբում Քարդաշյանը գտնվում է լողավազանում։ «Ողջույն, իմ անունն Էլ Վուդս է։ Այս հոլովակում ես կպատմեմ, թեինչու ինձնից հիանալի փաստաբան դուրս կգա։ Ես իրականում պատրաստ եմ զբաղվել կարեւոր հարցերով։ Մի խոսքով ես անհանգստացած եմ, որ պետքարարններում թղթերը լավ որակի չեն։ Ամեն օր ես մտապահում եմ տարատեսակ ինֆորմացիա։ Օրինակ, լավ հասկանում եմ, թե ինչով կավարտվի ցերեկային սերիալի հերթական սերիան», - հեգնական տոնով ասում է Քիմը։
Տեսանյութն՝ այստեղ: