Բարբի` սովորական տիկնիկից մինչև ոճի խորհրդանիշ
Առաջին բարբի տիկնիկը Միլիսենտ Ռոբերտսն էր: 1959թ Նյու Յորքում անցկացվող տիկնիկների փառատոնի ժամանակ ներկայացված նիհարիկ տիկնիկը վաճառվեց 3 դոլարով: Այդ օրից անցել է 54 տարի, Բարբի տիկնիկի համար հագուստներ են մշակել 150-ից ավել հայտնի ոճաբաններ: Բարբիի համար հագուստներ են կարել այնպիսի դիզայներներ, ինչպիսիք են Christian Dior, Vera Wang: Բարբիի համար կոշիկներ են ստեղծել "Christian Louboutin": Կարճ ժամանակում Բարբին սովորական տիկնիկից վերածվեց ոճի և գեղեցկության խորհրդանիշի: Ընդունված է բարբիներ ստեղծել հայտնի մարդկանց կերպարով: Իր կերպարով Բարբիներ ունեն Բրիթնի Սփիրսը, Փերիզ Հիլթոնը,Օդրի Հեփբերնը և այլք: