Հայաստանում հանգստյան օրերին սպասվում է կտրուկ ցուրտ, Երևանում և Արարատյան դաշտավայրում՝ առաջին գիշերային սառնամանիքը
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ առաջիկա կիրակի գիշերը հանրապետության նախալեռներում եւ Արարատյան դաշտավայրում սպասվում են առաջին սառնամանիքները՝ -1-ից մինչեւ -3, գետնի մակերեւույթին՝ -4-5:
Առաջիկա շաբաթ Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Լեռներում կտեղա առաջին ձյունը: Հյուսիսարեւմտյան քամու ուժգնացումը տեղ-տեղ կհասնի 15-20 մ/վ: Կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ցերեկը եւ նոյեմբերի 3-ին գիշերը օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում շաբաթ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, իսկ կիրակի՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +10+12:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ 0+3,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի լեռներում գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+8+10, ցերեկը՝ +10+12,
Արարատում գիշերը`+8+10, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+10+13, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+15,
Արցախում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+14 (հովիտներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+18):