Քեթրին Զետա-Ջոնսն ու նրա դուստրը՝ գովազդային նոր արշավում (Լուսանկարներ)
Քեթրին Զեթ-Ջոնսի եւ Մայքլ Դուգլասի 16-ամյա դուստրը՝ Քերիսը վառ ապացույցն է, այն փաստի, որ հանճարների, ինչպես նաեւ գեղեցիկ մարդկանց բնությունը չի հանգստանում։
Վերջերս մայր ու դուստր նկարահանվել են իսպանական ամսագրի համար, իսկ վերջին նորույթը՝ երկուսն էլ դարձել են Fendi ապրանքանիշի պայուսակների գովազդային նոր արշավի հերոսուհիները:
Նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում, իսկ կադրում հայտնվել են ոչ միայն նորաձեւ աքսեսուարները, այլեւ իտալական հիանալի ճարտարապետությունը։ Ֆոտոշարքը լի է սիրով․ Քերիսն ու Քեթրինը պատմական ինտերիերում գրկում են միմյանց, պտտվելով պարում։
Fendi-ի դերասանուհու եւ նրա դստեր միջեւ արդեն վաղուց են հաստատված ջերմ հարաբերություններ։ Այս բրենդի հանդերձանքներով նրանք կերպարանք են ընդունել Vanity Fair-ի, իսկ հուլիսին եղել են ապրանքանիշի ցուցադրման հյուրերը, որը տեղի է ունեցել Հռոմում։
Քերիսի դեբյուտը տեղի է ունեցել անցած տարի, երբ նա նկարահանվել է Town & Country-ի սեպտեմբերյան համարի համար։