Ջոկեր, Մալեֆիսենտա եւ շատ կախարդներ. հայ երիտասարդների հելոուինյան կերպարները՝ Երեւանի կենտրոնում (ֆոտո, վիդեո)
Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Հելոուինը՝ տոն, որի ընթացքում մարդիկ կերպարանափոխվում են սարսափազդու հերոսների, որպեսզի իրենցից վանեն չար հոգիներին: Տոնը վերջին տարիներին ակտիվորեն նշվում է նաեւ Հայաստանում: Այսօր էլ բացառություն չէր. հայ երիտասարդները զբոսնելու էին դուրս եկել՝ հրեշների կամ էլ ֆիլմերի հայտնի հերոսների կերպարներով:
Այս տարի, կարծես, հայերի շրջանում հատկապես մեծ տարածում է գտել Ջոկերը: Նրա կերպարով ներկված երիտասարդներն ամենուր էին... Աղջիկների շրջանում ամենասիրված նոր կերպարներից մեկը Մալեֆիսենտան էր: Դե, իհարկե, մյուս տարածված կերպարներից էին նաեւ վայրի հրեշտակները, կախարդները, վամպիրներն ու նմանատիպ հերոսները, որոնց ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի