«Ամեն ինչ կարող ես կեղծել, բացի մարդկանց աչքերում եղած սիրո արտահայտությունից»․ Էլեն Ասատրյան
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։
Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ ու քնքուշ կերպարում։ Նա գեղեցիկ դիմահարդարմամբ է․ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ։ Էլենը մեղմ ժպտում է։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել է․ «Ամեն ինչ կարող ես կեղծել, բացի մարդկանց աչքերում եղած սիրո արտահայտությունից»։
Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանուհին պատկերված էր ծաղիկների ֆոնին։ Նա սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին արտահայտիչ շպարն ու գեղեցիկ դիմահարդարումը։ «Հիասքանչ», «ինչպես միշտ փայլում եք», «տիկնիկ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։