«Արիելը մեծացել է»․ Քայլի Ջենները պատրաստ է Հելոուինին, իսկ դու՞
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենաերիտասարդ ներկայացուցիչ Քայլին հետեւորդների հետ կիսվել է Հելոուինի հերթական կերպարով։ Instagram-ում հրապարակված կադրերում երիտասարդ միլիարդատերը կերպարանք է ընդունել վառ կարմիր կեղծամով եւ բաց երանգի լինզաներով։ Նա դիսնեյյան հայտնի Ջրահարսի կերպարում է․ կրծկալ խեցիներից, համարձակ բացվածքով կանաչ կիսաշրջազգեստ։ Անկեղծ կերպարը համալրել է Ֆլաունդեր ձկան տեսքով պայուսակը։
«Արիելը մեծացել է», - կադրին կից գրել է Քայլին։