Կոնֆետներ պատրաստեք․ Երեւանում երեխաները Հելոուին են նշում
Տուկ-տուկ, ո՞վ է․․․
Ո՞վ է, հարցրեցի ես։ Դռան ետեւում քար լռություն է։
Ուժեղ թակոցը կրկնվեց։ Ո՞վ է, կրկին հարցրեցի ես։
Մահ կամ կոնֆետներ, - դռան ետեւից լսվեց տղայի ձայն։
Իսկ տանը ոչ ոք չկա, - պատասխանեցի ես։ Դռան ետեւում տիրեց զարմանք։
Իսկ ո՞վ է այդ դեպքում խոսում, - հետաքրքրվեց ձայնը։ Չար ոգիները, - խոսակցությունը շարունակեցի ես։
Սուտ եք ասում, այդ մենք ենք չար ոգիները, - ասաց ձայնը։
Բացելով դուռը շեմին նկատեցի դպրոցական տարիքի երեք համակրելի «չար ոգիների»՝ սարսափեցնոց դիմակներ եւ գանգեր։
Դուք ինչ է չգիտեք, որ այսօր Հելոուին է, կոնֆետներ տվեք, - հրամայական տոնով ասաց ամենամոտ կանգնած հոգին՝ մոտեցնելով տոպրակը։
Վերցրեք, տոպրակի մեջ եմ գցում «ռաֆաելո» կոնֆետներ։ Նրանք ուրախ-ուրախ հեռացան։
Անցավ կես ժամ։ Դուռը կրկին ուժգին թակեցին․․․
Մարիամ Լեւինա