Ստաս Միխայլով, Լոբոդա, Գալկին․ որքա՞ն գումար աստղերը կստանան ամանորյա միջոցառումների ժամանակ
Շուտով Նոր տարի է՝ ողջ աշխարհի միլիոնավոր ընտանիքների սիրած տոնը: Ոմանց համար գումար վաստակելու լավ ժամանակ է, քանի որ ամանորյա երեկոնները հոնորարների առումով ամենահարմար միջոցներից մեկն են: Super-ում հայտնվել են այն գումարները, որոնք լավագույն արտիստները կարող են ստանալ իրենց ելույթների համար:
Պարզվել է, որ «ամենաթանկ» երաժիշտները «Լենինգրադի» խմբի անդամներն են. մասնավոր միջոցառումներում նրանց ելույթն արժե 150 հազար եվրո: Բացի այդ, նշվում է, որ խումբն ունի «շքեղ ռայդեր»:
Ոչ պակաս գումարներ արժեն նաեւ այլ երաժիշտների ելույթներ։ Մասնավորապես, Գրիգորի Լեպսի, ինչպես նաեւ Մաքսիմ Գալիկի ելույթներն արժեն 100 հազար եվրք։ Սվետլանա Լոբոդային եւ Ստաս Միխայլովին կարելի է հրավիրել 70հազար եվրոյով։