Համարձակ բացվածքով զգեստ, ընդգծված բարեմասնություններ․ Լիլի Մորտոն՝ կրքոտ կերպարում
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն, որը հանդես է գալիս Women's Club նախագծում, իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Հրապարակված կադրն արված է հայտնի նախագծի ետնաբեմում։ Նա կրում է խորը դեկոլտեով, թավշյա զգեստ, որն ընդգծել է Լիլիի բարեմասնությունները։
Օրեր առաջ հրապարակված հոլովակում Մորտոն ներկայացել էր բեմական կերպարում։ Կադրերն արվել էին Women's Club նախագծի տաղավարում։ Լիլին համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Մեկնաբանություններում նա դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Ուրա՞խ եք իմ վերադարձի համար»։