Նշվել են «օրենքով գողերի» դեմ ռուսաստանյան ուժայինների պայքարի առաջին արդյունքները. նրանց թվում հայեր կան
2019 թվականին հակագողական օրենքի ընդունումից հետո դրա շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել 23 քրեական հեղինակությունների, հայտնում է «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ նոր օրենքով մեղադրյալի կարգավիճակ են ստացել «օենքով գողեր» Նիկոլայ Կուզմիչեւը (Կոլյա Տոմսկի), Ջումբեր Բայրամիդին (Բոնչո), Ռոման Դմիտրիեւը (Ռոմա Ստավրապոլսկի), Օլեգ Մեդվեդեւը (Շիշկան), Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ), Շալվա Օզմանովը (Կուսյա), Ահմեդ Էվլոեւը (Սուտուլիյ), Ռաշիդ Խաչատրյանը (Ռաշիդ Ջամբուլսկի) եւ Գոչա Անտիպովը (Ալֆասոն):
Դրանից բացի, մեղադրանքներ են առաջադրվել Դավիթ Ջանգիձեին (Դաթո Կրասնոդարսկի), Ալեքսանդր Օկունեւին (Օգոնյոկ), Ստեպան Ֆուրմանին (Ստյոպա Մուրմանսկի), Իրակլիա Ջաբուային (Իկա Ռոստովսկի), Զիյավութդին Աբդուլհալիկովին (Զյավա), Շամիլ Մահոմեդովին (Սմոլյան), Վադիմ Սաբրեկովին (Չեբուրաշկա), Նոդար Ջինչվելաշվիլիին (Շոշիա) եւ Ավթանդիլ Կոբեշավիձեին (Ավտո Կոպալա):
Մյուս մեղադրյալների թվում են «օրենքով գողեր» Օմար Բեկաեւը (Օմար Ուֆիմսկի), Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա Կրտսեր), Արսեն Մկրտչյանը (Արսեն Երեւանսկի) եւ Կոնստանտին Նայբաուերը (Կոստյա Կանսկի): Այս պահին վերջին մեղադրյալն է Իգոր Նովիկովը (Նովիկ), որը հոկտեմբերի 29-ին ձերբակալվել է Նիժնի Նովգորոդում:
Լրատվամիջոցները հակագողական օրենք են անվանել ՌԴ ՔՕ 210.1 հոդվածը («Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելը»), որն ուժի մեջ է մտել 2019 թվականի ապրիլի 12-ից: Այն նախատեսում է ազատազրկման ձեւով պատիժ 8-ից մինչեւ 15 տարի ժամկետով՝ մինչեւ 5 մլն ռուբլի տուգանքով: ՌԴ ՔՕ նոր հոդվածի շրջանակում կազմակերպված հանցավոր խմբավորումների առաջնորդների համար նաեւ բացառվում է պայմանական ժամկետի եւ ցածր շեմից ավելի փոքր պատժի հնարավորությունը: