2020 թվականին 775 մլն դրամ կհատկացվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին
Հայաստանի վարչապետին առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին 2020 թվականին նախատեսվում է հատկացնել 775 մլն դրամ: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նրա խոսքով՝ այս միջոցները կծախսվեն 6 ծրագրերի իրականացման համար: Խոսելով հայրենակիցների հայրենադարձության գործընթացի մասին՝ Սինանյանը նշեց, որ դա, որպես կանոն, փուլային գործընթաց է, ինչի համար ժամանակ է հարկավոր: «Այս գաղափարի իրականացման համար մենք պետք է մեր երիտասարդների հետ աշխատենք դեռեւս վաղ տարիքից, որոնք գտնվում կամ ապրում են արտասահմանում»,- լղոզված հավելեց նա: