ԱՄՆ զինվորականները ցույց են տվել ալ-Բաղդադիի տան գրոհը (Տեսանյութ)
ԱՄՆ զինվորականները հրապարակել են «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տան գրոհի տեսանյութը։
Տեսանյութը, որն արվել է անօդաչու սարքով, տեղադրվել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության Twitter-ում։ Կադրերում ցուցադրված է գործողության սկիզբը, երբ ամերիկյան զինվորականները սկսել են մոտենալ գրոհայինի տանը։
Պենտագոնը ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության այլ մանրամասներ էլ է բացել։ Համաձայն ռազմական գերատեսչության հայտարարության՝ ԱՄՆ հատուկ ծառայության ջոկատը մեծ քանակությամբ փաստաթղթեր եւ էլեկտրոնային սարքեր է հանել ահաբեկչի տնից, գրում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ամերիկյան զինվորականների ներկայացուցիչները հաստատել են, որ ԴՆԹ անալիզը ապացուցում է, որ ոչնչացվել է հենց ալ-Բաղդադին։ Տեղեկացվում է, որ նրա հետ միասին զոհվել են ԻՊ խմբավորման վեց անդամներ, այդ թվում՝ չորս կին։
«Նրան (ալ-Բաղդադիին) հանձնել են ծովին՝ ռազմական հակամարտության օրենքների համաձայն»,- ավելացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին։