ԱՄՆ սենատորները կոչ են անում Ներկայացուցիչների պալատից հետո բանաձև ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
ԱՄՆ առաջատար սենատորները կոչ են արել Ներկայացուցիչների պալատից հետո բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել անհապաղ քննարկել եւ բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, փոխանցում է Washington Post-ը:
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ես դրան վաղուց եմ հավատում. թուրքերին հաճո չէ դա լսելը, որովհետեւ ճշմարտությունը ցավեցնում է: Եթե մենք աջակցում ենք մի ցեղասպանության ճանաչմանը, ապա նշանակում է, որ աջակցում ենք ցանկացած ուրիշ ցեղասպանությանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է սենատորը:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Մերիլենդ նահանգից հայ դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը նույնպես կոչ էր արել ընդունել Սենատի բանաձեւ:
«Երեկ երեկոյան Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանության ճանաչման մասին: Ժամանակն է, որ Սենատը եւս կատարի դա: Պատմության ճանաչումը դրա կրկնության կանխարգելման առաջին քայլն է»,- Twitter-ում նշել է Քրիս Վան Հոլլենը:
Հավելենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսը: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը ղեկավարել են Սենատում բանաձեւի տարբերակը: Այս պահին բանաձեւն ունի 20 համահեղինակ: