Թրամփի շտաբում «շատ հիմար» են անվանել Twitter-ի քաղաքական գովազդի արգելքը
Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում «շատ հիմար» են անվանել Twitter-ի ղեկավարության՝ քաղաքական գովազդն արգելելու որոշումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսին ասել էր, որ նոր կանոնները կսկսեն գործել նոյեմբերի 22-ին։
«Twitter-ը հենց նոր երես թեքեց միլիոնավոր դոլարների պոտենցիալ շահույթից, դա շատ հիմար որոշում է բաժնետերերի հանդեպ։ Կդադարի՞ արդյոք Twitter-ը տեղադրել կողմնակալ ԶԼՄ-ների գովազդը, որոնք հիմա կգործեն առանց ստուգման՝ գնելով ակնհայտորեն քաղաքական կոնտենտ՝ ուղղված հանրապետականների դեմ»,-ասվում է շտաբի՝ Twitter-ում տեղադրված հաղորդման մեջ։
Նրա ներկայացուցիչների կարծիքով՝ սոցցանցի որոշումն ուղղված է այն բանին, որպեսզի լռեցնեն պահպանողականների ձայները։
«Twitter-ը գիտի, որ նախագահ Թրամփի ծրագիրը օնլայն գործողությունների հայտնի ծրագրերից ամենաբարդն է»,- պարզաբանում են հաղորդագրության հեղինակները։