«Բարդ եմ բաժանվում իմ «գոլդ» 22-ից ու ժպիտով դիմավորում եմ 23-ը»․ Էլեն Ասատրյանի՝ տարեդարձի կապակցությամբ արված գրառումը
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։
Էլեն Ասատրյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Իր միկրոբլոգում դերասանուհի-երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա գեղեցիկ դիմահարդարմամբ է եւ մեղմ ժպտում է։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել է․ «Բարդ եմ բաժանվում իմ «գոլդ» 22-ից ու ժպիտով դիմավորում եմ 23-ը՝ հավատալով, որ ինձ հրաշքներ է բերելու կամ էլ գոնե ՀՐԱՇՔՆԵՐՍ չի տանելու»: