Ադրբեջանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հաֆիզ Փաշաևը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին հրաժարականի խնդրանքով։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, իր դիմումում Փաշաևը նշում է, որ իր գործունեության 27 տարիներին աշխատել է անկախ Ադրբեջանի պետական կառույցներում։ Հաշվի առնելով պետական ծառայությունում նոր և երիտասարդ կադրերի ներգրավման կոչը՝ Ադրբեջանում պետության ղեկավարի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումների ավելի արդյունավետ իրագործման համար, Փաշաևը որոշել է սեփական ցանկությամբ թողնել փոխնախարարի պաշտոնը։
Բայց Փաշաևը գործունեությունը կշարունակի որպես ԱԳՆ Կոլեգիայի անդամ՝ հաշվի առնելով այն, որ նրա գլխավորած ԱԴԱ համալսարանը գործում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը կից։