Ներկա էի բանաձևի քվեարկությանը. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը․ Մասիս Մայիլյան (Լուսանկարներ)
Ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձեւի քննարկմանը եւ պատմական որոշման ընդունմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նա, նաեւ հավելել է. «Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձեւի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին եւ Աննա Էշուին, ինչպես նաեւ շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայության համար բանաձեւի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլեւ կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը»: