Ավստրալիայում համակարգ են մշակում, որը սահմանում է պոռնո դիտող մարդկանց տարիքը
Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը համակարգ է մշակում, որը սահմանում է պոռնո դիտող մարդկանց տարիքը: Այդպիսով երկրի իրավապահ մարմինները ցանկանում են պաշտպանել անչափահասներին մեծահասակների տեսանյութերից, գրում է HighTech-ը՝ հղում անելով ArsTechnica-ին:
Համակարգը կհամեմատի անձի լուսանկարը նրա փաստաթղթերից մեկի, օրինակ, անձը հաստատող փաստաթղթի լուսանկարի հետ: Ենթադրվում է, որ համակարգը կգործի մինչեւ 2019-ի վերջ, երբ երկրում ժամանցային ծառայությունների օգտատերերին նույնականացնելու մասին օրենք կընդունվի:
Երկրի ՆԳՆ-ը հայտնել է նաեւ, որ համակարգի գործունեության շրջանակները 18 տարեկանից ցածր անձանց մեծահասակների տեսանյութեր դիտելու արգելքի շրջանակներից ավելի լայն կլինեն: Համակարգը կօգնի ստուգել տարիքը, օրինակ, անչափահասի կողմից տարիքի ստուգումը շրջանցելու համար ծնողների վարորդական իրավունքից օգտվելու ժամանակ: