Ռենատա Լիտվինովան ֆիլհարմոնիկ է ներկայացել խորը դեկոլտեով թափանցիկ զգեստով
Դերասանուհի Ռենատա Լիտվինովան համարձակ հանդերձանքով զարմացրել է երկրպագուներին: 52-ամյա աստղը Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիկ, որտեղ կայացել է կինոաստղի ստեղծագործական երեկոն, ներկայացել է ոչ ստանդարտ կերպարում: Լիտվինովան ընտրել է Balenciaga նորաձեւ բրենդի սեւ, թափանցիկ, ժանյակներով ու խորը դեկոլտեով զգեստ։ Հագուստն ընդգծել է դերասանուհու սլացիկ կազմվածքը։
«Богиня. Как я полюбила» ֆիլմի ռեժիսորը երեկոյան ոճային շպարով է։ Իր կերպարը նա լրացրել է ոսկյա զարդերով՝ ոսկյա ականօղեր։
Արտիստուհու երկրպագուները գնահատել են համարձակ կերպարը։ Նրանցից մեկը դերասանուհուն համեմատել է «Վարպետն ու Մարգարիտան» գրքի հերոսուհու հետ։
Երկրպագուները հաճոյախոսություններ են ուղղել Ռենատային եւ խոստովանել, որ նրան հաջողվում է մշտապես ունիկալ տեսք ունենալ։
Աղբյուրը՝ Cosmo