Ռեստորան Տիեզերքի վերջում. Դուգլաս Ադամս
Այս մոլորակի վրա կա, ավելի ճիշտ' կար մեկ խնդիր. այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը միայն տառապում էր, քանի որ կյանքում չէին գտնում երջանկություն: Ծնվեցին բազմաթիվ լուծումներ, սակայն համարյա բոլորը հանգեցրին փոքրիկ կանաչավուն թղթի պատառիկների վերաբաշխմանը: Սա ինքնըստինքյան չափազանց տարօրինակ էր, քանզի ով'ով, բայց փոքրիկ կանաչավուն թղթի պատառիկները ոչ մի տառապանք չէին ճաշակել, որովհետև երջանկություն չէին փնտրել…
Ինչ-որ մեկը համոզված էր, թե չարժեր, որ մարդիկ իր ժամանակին ցած իջնեին ծառերից: Ոմանք էլ ավելի հեռուն գնացին և ասացին, որ մեծ հաշվեվ ծառերի վրա բարձրանալն էլ անիմաստ էր…