Ինժիները որոշել է հավաքել աշխարհում գոյություն ունեցող բոլոր գրքերից մեկական օրինակ
Ինժիներ և գործարար Բրյուստեր Կեյլը որոշել է աշխարհում գոյություն ունեցող բոլոր գրքերից մեկական օրինակ հավաքել Անգլիայում։
Գիտնականի նոր նախագիծը միայն տպագիր մամուլին է վերաբերում։Կեյլը ցանկանում է հավաքել երբևէ տպագրված բոլոր գրքերի օրինակները՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա գրեթե անհնար է։ Նրա մոտ այս միտքը հղացել է այն բանից հետո, երբ 1996 թվականին ստեղծվեց ինտերնետային կայքէջերի արխիվը, որտեղ հավաքվել էին աշխարհում երբևէ գոյություն ունեցած բոլոր կայքերը:
Նրա գրադարանում արդեն կա մոտ 500հզ գիրք, և նրանց քանակն արագորեն աճում է։ Կեյլը հաշվարկել է, որ կկարողանա հավաքել մոտ 10 մլն հրատարակում։
Գրքերը պահվում են հատուկ պահեստի կոնտեյներներում՝ որոշակի ջերմաստիճանի տակ։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/Grqamol?fref=ts