Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Գյումրի
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան:
Ռուս նախարարի այցը սկսվել է Գյումրիից: Նախարարն այստեղ կլինի ռուսական 102-րդ բազայում, կայցելի թանգարան եւ ուղղափառ եկեղեցի, կհանդիպի պատանի բանակայինների հետ: Սերգեյ Շոյգուն այնուհետեւ այցը կշարունակի Երեւանում:
Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպում տեղի կունենա նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: