Վոդյանովային քննադատել են անպատեհ լուսանկարի համար՝ արված Միխայիլ Լերմոնտովի տապանաքարի մոտ (Լուսանկարներ)
Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հետեւորդներին ու երկրպագուներին վրդովեցրել է մի լուսանկարով, որն արվել է Միխայիլ Լերմոնտովի մենամարտի վայրում։ Կադրը նա հրապարակել է իր Instagram-ում։
«Ես այնքան ուրախ եմ, որ Պյատիգորսկում եմ եւ երեխաներիս պատմում եմ իմ սիրելի պոետի մասին», - լուսանկարին կից գրել է Վոդյանովան՝ հավելելով Լերմոնտովի բանաստեղծությունից մի հատված։
Սուպերմոդելի երկրպագուները նմանօրինակ լուսանկարը չեն գնահատել։ Սոցցանցերի օգտատերերը գնահատել են հայրենիքի տեսարժան վայրերը երեխաներին ցույց տալու ցանկությունը, սակայն նրան քննադատել են գերեզմանում արված սելֆիի պատճառով։
«Գերեզմանատա՞նը, լու՞րջ։ Փոխարենը ցուցադել է այֆոնը», «Սելֆին եւ գերեզմանն ավելի լավ կդիտվեին առանձին», «Ձեր երջանիկ դեմքերը չեն համադրվում հետեւի ֆոնի հետ», «Միգուցե ողբերգական վայրում առանց ժպիտի լուսանկարվեիք», - վրդովվել են հետեւորդները։
Հիշեցնենք, որ սուպերմոդելը գնացել է Ռուսաստան եւ երեխաների հետ անցկացնում է համատեղ հանգիստը՝ ծանոթացնելով հայրենիքի տեսարժան վայրերի հետ։ Նրա հետ Ռուսաստան են մեկնել 17-ամյա Լուկասը, 13-ամյա Նեւան, 12-ամյա Վիկտորը։ Իր այցելությունը Վոդյանովան սկսել է Մոսկվայից, որպեսզի մասնակցի միջոցառման։ Սուպերմոդելը երեխաների հետ այցելել է Իոսիֆ Ստալինի տուն-թանգարան։