Ջենիֆեր Էնիսթոնը համբուրվել է Էլեն Դեջեներեսի հետ․ սկանդալ եթերում
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հյուրընկալվել է հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի երեկոյան շոուին, որի ընթացքում նրանք համբուրվել են։
Երկու շաբաթ առաջ Դեջեներեսը երկու շաբաթ եթերում համբուրվել էր ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնի հետ։ Ինքն Էլենն արդեն տասը տարի ամուսնացած է իր սիրելիի՝ Պորշե Դե Ռոսսի հետ։ Հովարդի հետ զրույցում նա համբույր է խնդրել, որը որոշել է կրկնել Էնիսթոնի հետ։
«Այո, ես մշտապես համբուրվում եմ տղամարդկանց հետ։ Դրա համար էլ վարում եմ այս հաղորդումը, որպեսզի ինչ-որ մեկին համբուրելու առիթ լինի։ Իսկ երբ ես վերջին անգամ համբուրվել կնոջ հետ», - հարցրել է Էլենը։ Ջենիֆերը մի քանի վայրկյան լռել է ու հայտարարել, որ կյանքում երբեք չի համբուրվել կնոջ հետ։
Հաջորդ պահին Դեջեներեսը մոտեցել է աստղային հյուրին եւ համբուրել է նրան։ «Դե ի՞նչ», - հարցրել է հաղրոդավարուհին։ «Փափուկ շուրթեր ունես», - կատակել է Ջենիֆերը։ Շատ հեռուստադիտողներ հայտարարել են, որ նրանց տեսածն իր ցնցել է, - գրում է Cosmo-ն։